01/10/2025

Մայրուղին դժվարանցանելի է դարձել

Հունվարի 28-ի երեկոյան եւ 29-ի առավոտից սկսած Կապանում եւ Քաջարանում առատ ձյուն է տեղացել, որի հետեւանքով մայրուղին դժվարանցանելի է դարձել:  Ինչպես մեզ տեղեկացրեց «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի տնօրեն Արարատ Կարապետյանը. «Անհրաժեշտ տեխնիկան ամբողջ գիշեր աշխատել է: Բոլոր մեխանիզմները գործի ենք դրել` ճանապարհը երթեւեկելի դարձնելու համար»: Ամբողջ գիշեր ճանապարհի մաքրման աշխատանքներ են տարվել նաեւ Մեղրու լեռնանցքում, պաստառը մշակվել է  աղով ու ավազով: Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին` Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհն այս պահի դրությամբ երթեւեկելի է:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: