01/10/2025

Վթար ջրատարում անհասկանալի պատճառներով

Հունվարի 29-ին Կապան քաղաքի որոշ թաղամասեր առավոտյան ժամը 10-ից սկսած ջրազրկված էին: Հունվարի 28-ի ուշ երեկոյան պայթել էր քաղաքի գլխավոր ջրատարը (600մմ):

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հարավային մասնաճյուղի Կապանի տեղամասի շահագործման եւ աշխատանքների ծառայության պետ Լեոնարդ Սարգսյանն ասաց. «Ճիշտ է, կապանցիներն արդեն մի քանի ժամ է` ջուր չունեն, բայց արել ենք ամեն ինչ` վթարը վերացնելու համար: Այժմ կատարվում են կարգաբերման աշխատանքներ, որից հետո հարցը կարող ենք լուծված համարել»:

Վթարի հիմնական պատճառը, ինչպես Լ.Սարգսյանն է ասում, եղել է հիդրավլիկ հարվածը, որի հետեւանքով խողովակների եռակցման կարերը պայթել են: Լ.Սարգսյանը, սակայն, կարող էր ավելի հասկանալի բացատրել, թե ինչ  է տեղի ունեցել խոհովակաշարում: Եվ այդ դեպքում չէինք հավատա Կապանում շրջանառվող խոսակցություններին, թե ջրատարում առաջացած վթարը նույն այդ ջրատարի վրա կառուցված հէկերի աշխատանքն է:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: