01/10/2025

Աշոտ Հայրապետյանի աշխատաոճը, կարծեք, ուրվագծվում է աստիճանաբար

Կապանի նոր քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի աշխատաոճը, կարծեք, ուրվագծվում է աստիճանաբար: Նա կարեւորում է քաղաքացիների պարբերական ընդունելությունը, որը սոցիալական ոչ բարվոք վիճակում գտնվող մարդկանց հոգսերին ծանոթանալու առիթ է նաեւ: Փետրվարի 11-ին կազմակերպված հերթական ընդունելության համար դիմել էր 62 հոգի: Նրանց մեծ մասը` ֆինանսական օգնության խնդրանքով: Զարմանալին, սակայն, այն էր, որ 10-20 հազար դրամ օգնություն էին հայցում նաեւ ֆիզիկապես առողջ, միջին տարիքի մարդիկ (հատկապես` կանայք), ովքեր, թվում է, պետք է դիմեին աշխատանքի հարցով: Նման խավի ներկայացուցիչներին ֆինանսապես օգնելը, մինչդեռ, մերժելի երեւույթ պիտի դիտվի մեզանում: Քաղաքապետարանն էր, կարծում ենք, հենց այդ գործելակերպն էլ պետք է որդեգրի:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: