01/10/2025

Պաշտոնանկ է արվել մարզի քննչական բաժնի պետը

Պաշտոնանկ է արվել մարզի քննչական բաժնի պետը

Ս.թ. հունվարի 25-ին պաշտոնանկ է արվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի պետ, գնդապետ Տիգրան Գասպարյանը: Կադրային այդ փոփոխության մասին պաշտոնական հաղորդագրության բացակայության պատճառով շարունակվում է շրջանառվել վարկածը, որ մարզի գլխավոր քննիչը թախտընկեց է արվել Քաջարանի հայտնի գործի շրջանակում: Ըստ լավատեղյակ աղբյուրների` նա հայտնի սպանության նախաքննությունը կեղծելու գործում հեզորեն կատարել է մարզի նախկին դատախազ Արային Թարվերդյանի ապօրինի ցուցումները (վերջինս, ի դեպ, դեռեւս ազատության մեջ է): Նույն օրը` հունվարի 25-ին, պաշտոնանկ է արվել նաեւ մարզի քննչական բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Աշոտ Ասրյանը, ով ամենայն հավանականությամբ կանցնի կենսաթոշակի:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի պետ է նշանակվել Վահրամ Դաղունցը, ով մինչ այդ աշխատում էր նույն քննչական բաժնի Գորիսի բաժանմունքի պետ:

Հ.Գ. Գրիգոր Պապյանի սպանության գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող վերաքննությանը նվիրված հերթական դատական նիստը տեղի կունենա 2013թ. մայիսի 6-ին: Այդպիսի որոշում է ընդունվել ս.թ. փետրվարի 6-ին կայացած դատական նիստում` մեղադրողի միջնորդությամբ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: