03/27/2025

Այս պահին՝ 362 հոսպիտալացված հիվանդ

Այս պահին՝ 362 հոսպիտալացված հիվանդ

Սրտի սալջարդը (ինֆարկտ) եւ արյան շրջանառության  սուր խանգարում (ինսուլտ) հիվանդություններն այսօր դարձել են մեր հասարակության ամենամտահոգող խնդիրներից մեկը: 2013թ. հունվարից մինչեւ օրս (անցել է 57 օր) Սյունիքի մարզում վերոնշյալ հիվանդությունները (դրանցից մեկը) ախտորոշվել են 59 հիվանդի մոտ (Կապանում` 14, Գորիսում՝ 13, Սիսիանում՝ 14, Քաջարանում՝ 6 եւ Մեղրիում՝ 9): Բարեբախտաբար մարզի գրեթե բոլոր բժշկական կենտրոններն ունեցել են այդ հիվանդությունների բուժման բոլոր պատրաստուկներն ու պայմանները: Հավելենք, որ այս պահին մարզում կա 362 հոսպիտալացված հիվանդ (Կապանում` 70, Գորիսում` 113, Սիսիանում` 140, Մեղրիում` 20, Քաջարանում` 19), որոնցից 22-ն ինֆարկտով եւ ինսուլտով հիվանդներ են: Նշենք նաեւ, որ հոսպիտալացված հիվանդների գերակշռող մասը 0-7 տարեկան երեխաներ են: Այս պահին, ինչպես նշում են մարզի բժշկական կենտրոնների գլխավոր բժիշկները, բոլոր հիվանդներին ցուցաբերվում է համապատասխան բժշկական օգնություն, բուժման համար կա նաեւ անհրաժեշտ դեղորայք:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: