01/10/2025

Կապանը՝ ազատության կղզի

Կապանը՝ ազատության կղզի

Փետրվարի 27-ին ժամը 15.00-ին Սյունիքի մարզկենտրոնի գլխավոր հրապարակը լեփ-լեցուն էր կապանցիներով: Նրանք հավաքվել էին դիմավորելու Րաֆֆի Հովհաննիսյանին, ով օրվա առաջին կեսին հասցրել էր (իր իսկ ձեւակերպմամբ) քաղաքացիների հետ հանդիպումներ ունենալ Ագարակ, Մեղրի, Քաջարան քաղաքներում: Ներկաներն աղուհացով եւ օվացիայով դիմավորեցին «Ժառանգության» առաջնորդին: Րաֆֆի Հովհաննիսյանին ընդհատելու փորձերն արժանացան հավաքվածների հանդիմանությանը եւ սուլոցներին: Նախագահի նախկին թեկնածուն կապանցիներին շնորհակալություն հայտնեց իրեն սատարելու համար եւ կոչ արեց պատրաստ լինել երկարատեւ եւ հետեւողական պայքարի: Նա կրկին դատապարտեց հայոց երկու կաթողիկոսին ու այն երկրների եւ միջազգային կառույցների ղեկավարներին, ովքեր, շրջանցելով (ըստ իրեն) քվեարկության իրական արդյունքները, շտապել են շնորհավորել Սերժ Սարգսյանին եւ ճանաչել նրա իշխանության լեգետիմությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին պահանջեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը, տեղեկացրեց փետրվարի 28-ի, մարտի 1-ի եւ 2-ի իր անելիքների մասին: Կապանցիների հետ հանդիպումից հետո նա այցելեց Գարեգին Նժդեհի հուշակոթող եւ ծաղիկներ դրեց Լեռնահայաստանի սպարապետի շիրմին:

Րաֆֆի Հովհաննիսյանի կապանյան հանդիպման լուսանկարները՝ ստորեւ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: