01/10/2025

Մեղավոր է ճանաչվել` առանձին դաժանությամբ սպանություն կատարելու համար

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել Կապան քաղաքի բնակիչ, 1927թ. ծնված Հրանտ Ծատուրյանին առանձին դաժանությամբ սպանելու համար Կարեն Նավասարդյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:
Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Կարեն Նավասարդյանը, օգտվելով Հրանտ Ծատուրյանի միայնակ բնակվելու եւ տարեց լինելու հանգամանքից, վերջինիս բնակարանում բռունցքներով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին, իսկ իր մոտ եղած դանակով, ֆիզիկական տառապանքներ պատճառելու նպատակով` մի շարք հարվածներ է հասցրել գլխին, այնուհետեւ` առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ շարունակել է բռունցքներով եւ ոտքերով հարվածները` կոտրելով Ծատուրյանի վեց կողոսկրը եւ պատճառելով գանգուղեղային փակ տրավմա: Պատճառված վնասվածքների հետեւանքով Ծատուրյանը տեղում մահացել է:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.03.2013թ. դատավճռով Կարեն Նավասարդյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով դատապարտվել է ազատազրկման 14 տարի ժամկետով:

Սյունիքի մարզի դատախազություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: