01/10/2025

Սիսիանի քաղաքապետարանի գործունեության ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են դատախազություն

Սիսիանի քաղաքապետարանի գործունեության ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են դատախազություն

Սյունիքի մարզպետարանը Սիսիանի քաղաքապետարանի ֆինանսական գործունեության բնագավառում արձանագրել է մի շարք թերություններ: 2012թ. դեկտեմբերի 3-10-ը Սիսիանի քաղաքապետարանում իրականացված այդ ստուգման արդյունքներն ուղարկվել են Սյունիքի մարզի դատախզություն՝ իրավական ընթացք տալու համար: Ինչպես տեղեկացնում է մարզպետարանի վարչության պետ Սեյրան Ավետիսյանը՝ «Համայնքի իշխանության ֆինանսական ոլորտում նկատված թերություններն ուղարկվել են դատախազություն, իսկ թե ինչ ընթացք կստանա գործը՝ չեմ կարող ասել: Այդպիսի ստուգումներ վերջին մեկ տարում մենք կատարել ենք 30 համայնքում, եւ միայն Սիսիանի գործն ենք ուղարկել դատախազություն, քանի որ նկատված թերությունները որոշակի էին: Սպասենք քննության ավարտին»:

ԶԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: