01/10/2025

Կապանի ավագանու հերթական նիստը

Կապանի ավագանու հերթական նիստը

Մարտի 20-ին տեղի ունեցավ Կապանի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում հաստատվեց Կապանի շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության պահպանման 2014թ. ծրագիրը՝ 20 մլն դրամ ընդհանուր արժողությամբ, որից 13 մլն-ը` բնապահպանական, իսկ 6 մլն 300 հազարը՝ առողջության պահպանման համար: Ավագանու որոշմամբ դադարեցվել է «Կապանի վթարային ծառայություն» ՀԲՀ-ի գործունեությունը, իսկ նրա գործառույթները փոխանցվել են «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկին: Հաստատվել են նոր հիմնարկի աշխատակիցների թվաքանակը եւ հաստիքացուցակը: Համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք բնակարաններ նվիրատվության կարգով հանձնվեցին բնակիչներին, ովքեր տարիներ շարունակ ապրել են այդ բնակարաններում, սակայն սեփականաշնորհման իրավունքը ժամանակին չեն իրացրել: Քաղաքի տարբեր հատվածներում հողատարածքներ են հանձնվել վարձակալման, որոնց մի մասը բարեկարգվելու եւ կանաչապատվելու են: Այսուհետ Կապան անունը որպես ապրանքանիշ օգտագործող բոլոր ընկերությունները քաղաքային բյուջե պետք է վճարեն տարեկան 50 հազար դրամ տեղական տուրք:

ԱՂԱՎՆԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: