01/10/2025

ՀՀ առողջապահության նախարարությունում անց է կացվելու մրցույթ

Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից՝ մարզի բժշկական կազմակերպությունները բժշկական կադրերով համալրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում անց է կացվելու մրցույթ.  ընտրվելու են պետական բարձրագույն հաստատությունների 2013թ. շրջանավարտները (բացառությամբ ստոմատոլոգների եւ դեղագետների)` պետական պատվերով կլինիկական օրդինատուրա անցնելու եւ հետագայում մարզերում նվազագույնը 5 տարի աշխատելու պայմանով: Ցանկացողներին խնդրվում է մինչեւ սույն թվականի ապրիլի 15-ը դիմել ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչություն: Հեռախոս (0285) 2-35-10:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: