01/10/2025

Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում բուժվողների նվերներ են պատրաստել լրագրողներին

Ապրիլի 16-ին Կապանի «Հայրապետյաններ» կենտրոնում տեղի ունեցավ «Հանրային իրազեկվածության եւ մասնակցության բարձրացում` լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի արդյունքների ամփոփում: Ծրագրի նպատակն էր հասարակության ուշադրությունը կենտրոնացնել էկոլոգիական անվտանգության վրա եւ խթանել լրագրողների ուշադրությունը խնդրի հանդեպ: Այն բաղկացած էր 12 դասընթացից, որին ներկա էին հինգ փորձագետ Երեւանից: Արդյունքում տպագրվել է 11 հոդված, պատրաստվել` վեց տեսանյութ, հինգ թոք-շոու հաղորդում եւ անցկացվել` մեկ հարցազրույց: Սյունիքի մարզի չորս քաղաքից 15 լրագրող ստացան վկայական եւ նվերներ` ծրագրին հաջողությամբ մասնակցելու համար: Ի դեպ` նվերները  պատրաստվել էին Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում բուժվողների աշխատանքային թերապիայի շրջանակներում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: