01/10/2025

Ինքնասպանության փորձ կատարած բնակչուհու կյանքին վտանգ չի սպառնում

Ինչպես արդեն հաղորդել էինք, դեղորայքային թունավորմամբ ապրիլի 30-ին Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շինարարների թաղամասի 26-ամյա բնակչուհի, երկու անչափահաս երեխայի մայր Աննա Բ.-ն: Միանգամից օգտագործելով 12 հատ դիմեդրոլ տեսակի հաբ, կինը ցանկացել է վերջ տալ իր կյանքին: Ինքնասպանության փորձ նա կատարել է նաեւ մի քանի շաբաթ առաջ` կտրելով երակները: Ըստ հարեւանների` երիտասարդ կինը նման քայլի դիմել է ընտանեկան անախորժությունների պատճառով: Կապանի բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ ժամանակին ցուցաբերվել է բուժօգնություն, ինչի շնորհիվ տուժողի առողջական վիճակն արդեն բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: