01/10/2025

Փաստաթուղթ, որը նոր լույս է սփռում Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ իրանցիներին հանձնելու խորհրդավոր պատմության վրա

Վերջերս մամուլում աղմուկ բարձրացավ ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքված «համաձայնագրի» առնչությամբ, ըստ որի` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ հանձնվելու է իրանցի հովիվներին:

Բարձրացված աղմուկը ստիպեց պատասխանատու մարմիններին հայտարարել, որ դա որևէ իրավական ուժ չունի, այնուհանդերձ մի շարք հարցեր մնացին առկախ: Վերջերս էլ մամուլում հայտնվեց ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի անասնապահության հարցերի վարչության պետ Մոհամմադ Հասան Ալհաշեմի`«ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որում  նա ասել էր, թե հունիս ամսին 6 ամիս ժամկետով 10.000 գլուխ անասուն պետք է տեղափոխվի Հայաստանի Սյունիքի մարզ:  Հայկական կողմը դա ևս հերքեց:

Այժմ «Անկախի» տրամադրության տակ է մի փաստաթուղթ, որը վկայում է, որ հայկական կողմը` կառավարական մակարդակով, հավանություն է  տվել այդ գործընթացին: Ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ, իսկ դրա վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կհրապարակենք ավելի ուշ:

Քաղվածք Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի փոխըմբռնման հուշագրից

1.3. Համագործակցություն առևտրաարդյունաբերական պալատների միջև:
1.3.4. Երկու երկրների Պալատները համաձայնեցին քաջալերել կողմերի մասնավոր հատվածի գործարարներին` համատեղ ծրագրեր իրականացնելու հետևյալ բնագավառներում.
- սնունդ և գյուղատնտեսական մթերքների արտահանում և մշակում:
1.3.7. Երկու երկրների առևտրի պալատները համաձայնեցին խրախուսել ընկերություններին Իրան արտահանելու նպատակով Հայաստանում կառուցել ոչխարաբուծության, ինչպես նաև ջրային կենդանիների բազմացման համալիր:
1.4. Գյուղատնտեսություն
1.4.1. գործնական ծրագրի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:
1.4.7. Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց համատեղ ներդրումներով Հայաստանի Հանրապետությունում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաև սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնեց աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքներին:
1.4.8. Կողմերը համաձայնեցին աջակցել մասնավոր հատվածի կողմից` «Arman Agro industrial complex» ընկերության ստեղծմանը, որի գործունեությունը կիրականացվի ագրոարդյունաբերության ոլորտում իսլամական սպանդանոցի, արոտավայրերի բարելավման և օգտագործման, այգեգործության և այլ գործունեության զարգացման ուղղությամբ:

ankakh.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: