01/10/2025

Ձկների զանգվածային ոչնչացման դեպք Ողջի գետում

Մայիսի 6-ի առավոտյան Կապանի բնակիչները «Ողջի» գետի ափամերձ հատվածում ջրի երեսին նկատել են անշնչացած ձկների խումբ: ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետական տեսուչ Վահրամ Մարտիրոսյանի հաղորդմամբ՝ ձկների զանգվածային անկման պատճառը մայիսի 5-ին ժամը 2-ի սահմաններում, Մեղրի-Երեւան մայրուղու 76-րդ կմ-ում Իրանի Իսլամական Հանրապետության  վթարված ավտոմեքենայից Ողջի գետ արտահոսած ժավելի խտահեղուկն է եղել: Նա նեւ նշել է, որ անկման դեպքը մեծամասշտաբ է եղել ու մեծ քանակի ձկներ են սատկել, բայց ձկնատեսակների վերացման վտանգ չկա, նմուշներն արդեն ուղարկվել են լաբորատորիա` հետազոտության: Խմբագրություն այցելած կապանցիները, մինչդեռ, վկայում են, որ Ողջի գետում ձկնային պաշարի նվազում է նկատվել մինչեւ նշված վթարը: Այնպես որ` բնապահպանական տեսչությունը պետք է ավելի համոզիչ բացատրություն տա կատարվածի առիթով:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: