01/10/2025

Ագարակի պղնձամոլիբդենայինը XV-XVI դդ. եկեղեցու տեղում հանք կբացի

Ագարակի պղնձամոլիբդենայինը XV-XVI դդ. եկեղեցու տեղում հանք կբացի

Ըստ Էկոլուրի (12 ապրիլի 2013թ.)` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստվում է հանքաքար արդյունահանել XV-XVI դարերի բազիլիկ եկեղեցու տակից: Բաց հանքի տարածքում գտնվող եկեղեցու տակ զբաղեցնող պաշտպանիչ բնամասում առկա է 2995.0 հազար տոննա հանքաքար, որտեղ պղնձի պարունակությունը 0.237% է, իսկ մոլիբդենինը` 0.028%:

Այս մասին նշված է Ագարակի բաց հանքի ընդլայնման աշխատանքային նախագծում: Կոմբինատը պարտավորվել է պետբյուջե փոխանցել 400 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամ, որպեսզի եկեղեցին տեղափոխվի Ագարակ քաղաք:

Բաց հանքի արտադրողականությունը տարեկան 3 միլիոն տոննայից դառնալու է 3,5 միլիոն տոննա: Նպատակն է բաց հանքի արտադրողականությունը համադրել Ագարակի հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրողականության հետ, որը տարեկան նույնպես կազմում է 3,5 միլիոն տոննա: Հանքավայրի հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի գործունեության ժամկետը 25 տարի է:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: