01/10/2025

Հարկային տեսչությունները կմիավորվեն

ՀՀ պետեկամուտների կոմիտեն կառավարությանն առաջարկում է միավորել մի քանի հարկային տեսչություններ: Նախագծի համաձայն` «Չարենցավանի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միացման ձեւով, այն միացնելով Հրազդանի տարածքային հարկային տեսչությանը, Արթիկի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միացման ձեւով, այն միացնելով Գյումրու տարածքային հարկային տեսչությանը, Սիսիանի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միացման ձեւով, այն միացնելով Գորիսի տարածքային հարկային տեսչությանը, Արարատի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միացման ձեւով, այն միացնելով Արտաշատի տարածքային հարկային տեսչությանը»: Պետեկամուտների կոմիտեում վստահ են. «Նախագծի կարգավորման առարկան հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումներն են, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային (տարածքային) տեսչությունների օպտիմալ թվի սահմանումը, բիզնես միջավայրի բարելավումը, հարկ վճարողների հետ շփումների նվազեցումը եւ հարկային մարմնի գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացումը: Ներկայացվող նախագծով կառավարման համակարգի կառուցվածքի բարեփոխման առումով առաջարկվում է օպտիմալացնել հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքը` կրճատելով տարածքային հարկային տեսչություններ: Նախագծի ընդունման արդյունքում կկրճատվեն հարկային տարածքային տեսչություններ (միացման արդյունքում), կօպտիմալացվի հարկային մարմնի կառավարման համակարգը»:

hraparak.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: