01/10/2025

18 տարին չլրացած անձանց ծխախոտ եւ ալկոհոլային խմիչքներ վաճառելը` զանցանք

Ըստ Սյունիքի մարզի դատախազության տարածած հաղորդագրության` դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու արդյունքում Կապան քաղաքի անչափահաս բնակիչներ Ս.Հ.-ին, Մ.Մ.-ին եւ Վ.Հ.-ն ոգելից խմիչք եւ ծխախոտ վաճառելու համար Կապանի քաղաքապետի կողմից վարչական պատասխանատվության են ենթարկվել «ՄՄ» մթերային խանութի անհատ ձեռնարկատեր Հ.Դավթյանը եւ «Մատադոր» սրճարանի աշխատակից Մ.Խաչատրյանը:
Անչափահասները, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, դրսեւորել են հակաօրինական վարքագիծ եւ կատարել հանցագործություն: Հաշվի առնելով անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման, օրինախախտումների կատարմանը նպաստող պայմանների վերացման խնդիրների կարեւորությունը, մարզի դատախազությունը պարզաբանում է, որ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ եւ ալկոհոլային խմիչքներ վաճառելը համարվում է զանցանք, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: