01/11/2025

Կապանի քաղաքապետարանը՝ ընտանիքի օրվա կապակցությամբ

Ընտանիքի օրվա կապակցությամբ  (15 մայիսի) Կապանի քաղաքապետարանը հինգ եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին օգնություն է տրամադրել: Նման ընտանիքներ Կապանում վեցն են, որոնցից երկուսը բաղկացած է վեց, իսկ չորսը` հինգ երեխայից: Կապանի քաղաքապետարանի  ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանի գլխավորությամբ քաղաքապետարանի աշխատակիցներն այդ օրն այցելեցին Շղարշիկ թաղամասում բնակվող երկու ընտանիք` տանելով սննդամթերք եւ տնտեսական պարագաներ: Այդ ընտանիքներին փոխանցեցին, նախ, քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի շնորհավորանքը: Առաջինն այցելեցին Անուշ Բաբասյանի տուն, ով ունի վեց երեխա եւ մեկ թոռ: Մեծը 22 տարեկան է, փոքրը, ով այս տարի պետք է դպրոց հաճախի` վեց: Անուշ Բաբասյանի միակ խնդիրը, նրա ասելով, տան վերանորոգումն է, քանի որ թոռը հաճախ է հիվանդանում խոնավության պատճառով: Նրանց միակ եկամուտը նպաստն է, քանի որ տնեցիներից ոչ ոք չի աշխատում: Քաղաքապետարանի աշխատակիցներն այնուհետեւ այցելեցին Մեդեա Յուզբաշյանի բնակարան, որտեղ նույնպես կար տանիքի վերանորոգման խնդիր:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: