01/11/2025

Լեհվազ. այցելություն Աստծո տաճար

Ապրիլի 24-ին Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղի միջնակարգ դպրոցի 7-րդ եւ 9-րդ դասարանի աշակերտները Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Էլվինա Պարոնյանի գլխավորությամբ այցելեցին Վահրավար գյուղի մերձակայքում գտնվող 17-րդ դարի եկեղեցի: Այդ եկեղեցին, գտնվելով վթարային վիճակում, շարունակում է իր դռները բաց պահել եւ շրջակա գյուղերի համար ծառայել որպես աղոթքի տուն: Դպրոցականները մեծ ոգեւորությամբ եւ ջանասիրաբար կատարեցին իրենց հանձնարարված աշխատանքը ` մաքրելով եկեղեցին ու բակը թափված քարերից, աղբից ու խոտից: Թեեւ Լեհվազ գյուղը չունի եկեղեցի, սակայն բնակիչները հոգատար վերաբերմունք են ցուցաբերում գյուղի շրջակայքում գտնվող մյուս սրբավայրերի ու պատմամշակութային  հուշարձանների նկատմամբ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: