01/11/2025

Մետաղական սնդիկի ապօրինի շրջանառության հետեւանքը

Ըստ Սյունիքի մարզի դատախազության տարածած հաղորդագրության՝ մարզի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Վաղարշակ Գրիգորյանը, ձեռք բերելով եւ իրացնելու նպատակով իր մոտ պահելով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ, 2013թ. փետրվարի 9-ին նախնական համաձայնության է եկել իր հորեղբոր որդու` Մհեր Գրիգորյանի, ապա նաեւ վերջինիս ընկերոջ` Գարեգին Հակոբյանի հետ, եւ որոշել են այն փոխադրել Երեւան ու իրացնել: Այդ նպատակով 2013թ. փետրվարի 10-ին` ժամը 20-ի սահմաններում, թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկը Կապանից փոխադրել են Երեւան: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Մհեր Գրիգորյանին, Գարեգին Հակոբյանին եւ Վաղարշակ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: