01/11/2025

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը Սյունիքի մարզում

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը Սյունիքի մարզ կատարած երկօրյա այցի շրջանակում մայիսի 17-ին այցելեց Կապան, հանդիպեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը նախորդ տարում տոնել է գոյության 20-ամյակը, ուստի դեսպանը համառոտ անդրադարձավ նրա քսանամյա ուղուն, իրականացրած ծրագրերին, հանրապետության նախարարությունների եւ տարբեր կառույցների հետ համագործակցությանը: Այնուհետեւ Ա.Սորոկինը ներկայացրեց տարածաշրջանի հասարակական-քաղաքական իրավիճակը:  Հանդիպմանը քննարկվեց մարզում տուրիզմի զարգացման հեռանկարները: Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում բարձրաստիճան դիվանագետը վկայականներ հանձնեց զբոսաշրջության զարգացմանը միտված ԵԱՀԿ եւ USAID կազմակերպությունների համատեղ իրականացրած ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների ունկնդիրներին: Հանդիպմանը մասնակցում էին Կապանի եւ Մեղրու հյուրանոցների, ռեստորանների, հյուրատների ներկայացուցիչներ, զբոսավարներ:

Այնուհետեւ ԵԱՀԿ-ի աջակցությամբ հիմնադրված «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպության գրասոենյակում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված կազմակերպության 4-ամյակին, որի ընթացքում լուսանկարների շարքով ներկայացվեց կենտրոնի քառամյա հաշվետվությունը: Հասարակական կազմակերպությանն աջակցած ակտիվ անձանց հանձնվեցին շնորհակալագրեր:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: