01/11/2025

Մեղավոր է ճանաչվել իր նորածին երեխային շնչահեղձ անելու եղանակով սպանելու մեջ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել իր նորածին երեխային սպանելու համար Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի բնակչուհի Աննա Երվանդի Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման:

Դատարանը պատիժը պայմանականորեն չի կիրառել եւ սահմանել է փորձաշրջան 1/մեկ/ տարի ժամկետով:

Առաջադրված մեղադրանքն ամբաստանյալ Աննա Երվանդի Մկրտչյանի կողմից ընդունելու եւ դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում դատարանն ապացուցված է համարել, որ Աննա Երվանդի Մկրտչյանն իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` ձեռքի ափով փակել է վերջինիս արտաքին շնչառական անցքերը, բերանը, քթանցքները եւ այդ կերպ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. մայիսի 7-ի դատավճռով Աննա Երվանդի Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով:

Նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան 1/մեկ/ տարի ժամկետով:

Սյունիքի մարզի դատախազություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: