01/11/2025

Հարուցվել է քրեական գործ` շրջակա միջավայրին վնաս պատճառելու փաստի առթիվ

Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության կողմից վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու եւ անզգուշությամբ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու փաստի առթիվ:
Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության (նախկին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ) կողմից վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու հետեւանքով ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայի հարստացման պոչանքները բարձր ճնշմամբ առաջացած ճեղքվածքից դուրս են մղվել շրջակա միջավայր եւ ծանր մետաղներով աղտոտել Կապան- Մեղրի ավտոճանապարհի մերձակա հողատարածքը` շրջակա միջավայրին պատճառելով էական վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1- ին մասով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Սյունիքի մարզի քննչական բաժնին:
Սյունիքի մարզի դատախազություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: