01/11/2025

Քաղաքապետին կից խորհուրդը գործում է

Օգոստոսի 15-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Կապան համայնքի ղեկավարին կից քաղաքաշինության, ճարտարապետության ու մշակույթի խորհրդի նիստ: Նախ քննարկվեց եւ հաստատվեց խորհրդի կանոնադրությունը, ըստ որի` խորհրդի հիմնական նպատակն է քաղաքաշինության, ճարտարապետության, մշակույթի բնագավառներում երաշխավորությունների, առաջարկությունների մշակումը, այդ ոլորտներում համայնքի բնակիչների շահերի պաշտպանումը, ինչպես եւ տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրությունը համայնքային կարեւորագույն խնդիրների վրա հրավիրելը: Հասարակական միավորման անդամները հիմնականում ճարտարապետներ են, լեզվաբաններ, պատմաբաններ եւ այլն: Այնուհետեւ որոշում ընդունվեց Կապան-Գլենդել քույր քաղաքների բարեկամությունը խորհրդանշող հուշարձան տեղադրել մարզկենտրոնում (ինչի համար սահմանվեց առաջարկությունների ներկայացման ժամկետ), հրապարակել Կապանը ներկայացնող գրքույկ (կամ բուկլետ), ինչպես եւ Սմբատ Ստեփանյանի` Կապանի պատմությանն առնչվող գիրքը: Քննարկվեց Զանգեզուրի գոյամարտի կապանցի հերոս Պողոս Տեր-Դավթյանի հիշատակը Կապանում, Սիսիանում եւ նրա ծննդավայր Վերին Խոտանանում հավերժացնելու հարցը:
Խորհրդի նախագահ ընտրվեց Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Արմեն Գեւորգյանը, քարտուղար` պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը:

ԷՋԻ ՆՅՈՒԹԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ
ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆՆ ՈՒ ՄԱՆԵ ԴԱՎԹՅԱՆԸ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: