01/11/2025

Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Կապանի քաղաքապետին կից քաղաքաշինության, ճարտարապետության, մշակույթի խորհրդի հերթական նիստը

Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Կապանի քաղաքապետին կից քաղաքաշինության, ճարտարապետության, մշակույթի խորհրդի հերթական նիստը` ղեկավարությամբ խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի: Խորհուրդն ընդունել է մի քանի ուշագրավ որոշում: Մասնավորապես առաջարկվել է Կապանի քաղաքապետին` մարզկենտրոնի կայարանամերձ հրապարակում կանգնեցնել Զանգեզուրի գոյամարտի հերոս Պողոս Տեր-Դավթյանի հուշարձանը, Կապան քաղաքով անցնող Մ-2 ավտոմայրուղուց դեպի Վահանավանք ձգվող ճանապարհը կոչել Ձագիկյան իշխանական տոհմի անունով: Ընդունվել են «Կապանի պատվավոր քաղաքացի» կոչման, «Կապան» ոսկե մեդալի շնորհման եւ շենքերի վրա հուշատախտակ փակցնելու չափորոշիչները:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: