01/11/2025

Միջադեպ Մեղրի-Երեւան ավտոմայրուղում

Սեպտեմբերի 25-ին, օրվա երկրորդ կեսին, Մեղրի-Երեւան ավտոմայրուղու` Լիճք-Տաշտուն գյուղերի խաչմերուկում, ռուսական սահմանապահ զորամասի զինվորակաները ստուգել են այն մեքենան, որով Մեղրուց վերադառնում էին նախընտրական քարոզարշավի նպատակով այնտեղ այցելած «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները` ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ: Ըստ Զարուհի Փոստանջյանի` սահմանապահներն իրենց նկատմամբ ցուցաբերել են անհարգալից ու ամբարտավան վերաբերմունք, վերցրել ու կոտրել են իրենց մոտ եղած տեսախցիկը, որով փորձում էին նկարահանել տեղի ունեցող միջադեպը: Կատարվածի մասին պատգամավորը տեղյակ է պահել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Տեղի ունեցածն արդեն իսկ դատապարտել են մի շարք լրատվամիջոցներ, հասարակական-քաղաքական գործիչներ ու գնահատել որպես Հայաստանի տարածքում ՀՀ քաղաքացու տեղաշարժվելու իրավունքը սահմանափակող ու արժանապատվությունը վիրավորող երեւույթ:

Իրողությունը  պարզաբանելու նպատակով սեպտեմբերի 26-ին հեռախոսազրույց ենք ունեցել Մեղրիում տեղաբաշխված ռուսական N զորամասի հրամանատարության ներկայացուցիչների հետ: Ըստ նրանց` սահմանապահները հետախուզվող անձ էին փնտրում, եւ որեւէ այլ նպատակ չի հետապնդվել:

ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: