01/11/2025

Հանրապետությունում 2004 թվականից հոկտեմբերի 7-ը նշվում է որպես «Գրադարանավարի օր»

Հանրապետությունում 2004 թվականից հոկտեմբերի 7-ը նշվում է որպես «Գրադարանավարի օր»: Ավանդական դարձած «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրն այս տարի հանրապետությունում նշվեց հոկտեմբերի 5-ին: Ծրագրի նպատակն էր ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանի դերը, ընթերցանությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում: Սյունիքի մարզային գրադարանում գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումները մեկնարկեցին գրքի ցուցահանդեսով: Գրադարանի բաժինները կազմակերպել էին մի շարք միջոցառումներ` թատերական ներկայացում, գրական-երաժշտական, ասմունքի երեկոներ, «կլոր սեղան» եւ այլն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: