01/11/2025

«Արամ Խաչատրյանը մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի: Դարձավ մեր վկայականը…»

«Արամ Խաչատրյանը մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի: Դարձավ մեր վկայականը…»: Համո Սահյանի այս գնահատանքի խոսքով սկսվեց Կապանի արվեստի քոլեջում մեծ կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ-դասախոսությունը` մասնակցությամբ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսների եւ ուսանողների: Կոնսերվատորիայի երաժշտական պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանը ներկայացրեց Արամ Խաչատրյանի կյանքն ու ստեղծագործական ուղին, այն միջավայրը, որտեղ ձեւավորվել է նրա երաժշտական տաղանդը: Այնուհետեւ կոնսերվատորիայի տարբեր կուրսերի ուսանողներ հանդես եկան Ա.Խաչատրյանի ստեղծագործության վաղ շրջանի կամերային գործերի կատարմամբ: Միջոցառման ավարտին Կապանի արվեստի քոլեջի փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց մայրաքաղաքից ժամանած երաժիշտներին` հանդիսականին գեղագիտական հաճույք պատճառելու եւ կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանին` միջոցառման կայացմանը նպաստելու համար:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: