01/11/2025

Սյունիքի մարզի արոտավայրերն իրանցիներին վարձակալության տալու հարցը փակված է

Սյունիքի մարզի արոտավայրերն իրանցիներին վարձակալության տալու հարցը փակված է` նման բան տեղի չի ունենա: Այդ մասին հոկտեմբերի 5-ին Ջերմուկում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ այդ խնդիրը հետագայում եւս բարձրացվի, փոխնախարարն արձագանքեց. «Բացառում եմ»: Իրանական կողմը Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալելու ցանկություն էր հայտնել դեռ անցած տարի, կար նաեւ նախնական համաձայնություն Սյունիքի մարզի եւ Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի միջեւ: Թեեւ որեւէ վերջնական պայմանագիր չէր կնքվել, մարզի բնակչությունը եւ բնապահպանները բողոքում էին այդ ծրագրի դեմ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: