01/11/2025

«Սյունյաց երկիր» թերթի կայքում (8 օգոստոսի 2013թ.), ապա եւ թերթի տպագիր տարբերակում (3 սեպտեմբերի 2013թ.) հրապարակված «Թշվառականը» հոդվածը շուտով քննարկման առարկա կդառնա ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում

«Սյունյաց երկիր» թերթի կայքում (8 օգոստոսի 2013թ.), ապա եւ թերթի տպագիր տարբերակում (3 սեպտեմբերի 2013թ.) հրապարակված «Թշվառականը» հոդվածը շուտով քննարկման առարկա կդառնա ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Կապան քաղաքի բնակիչ Գագիկ Ղահրամանյանը, ով հայցվորն է, կարծում է, թե հոդվածի թիրախն ինքն է եւ հոդվածն իր մասին է, թեեւ հոդվածում որեւէ կոնկրետ անուն չի նշվում: Թերթի շուրջ տեղի ունեցող այս իրադարձության մասին ընթերցողին լիարժեք եւ ամբողջական տեղեկատվություն տալու նպատակով խմբագրությունը որոշել է լրագրի հերթական համարներից մեկում վերահրատարակել «Թշվառականը» հոդվածը, ինչպես եւ Գագիկ Ղահրամանյանի հայցի` «Հայցի էության նկարագրությունը» եւ «Հայցապահանջը հաստատող ապացույցները եւ հանգամանքները, որոնց վրա հիմնված է հայցը» հատվածները, ինչպես եւ հոդվածի հեղինակ Սամվել Ալեքսանյանի պատասխան խոսքը` հղած Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանին: Եթե դատավորը չթույլատրի այդ հրապարակումները կատարել մինչդատական փուլում, ապա դրանք կհրապարակվեն հետդատական շրջանում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: