01/11/2025

«Թշվառականը» հոդվածը` դատական քննության առարկա

«Թշվառականը» հոդվածը` դատական քննության առարկա

ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ


Սամվել Ալեքսանյանի հեղինակած «Թշվառականը» հոդվածը, որ ս.թ. օգոստոսի 8-ին հրապարակվել է «Սյունյաց երկրի» էլեկտրոնային կայքում, ապա` թերթի տպագիր տարբերակում, շուտով կդառնա դատական քննության առարկա: Հայցվորը Կապան քաղաքի բնակիչ, Կապանի քաղաքապետի երբեմնի տեղակալ Գագիկ Ղահրամանյանն է, ով կարծում է  (ենթադրում է), թե «Թշվառականը» հոդվածն ամբողջովին իրեն է նվիրված, թեեւ հոդվածում գոնե մեկ անգամ չի հիշատակվում (արծարծվում) նրա անունը:

Դա, ի դեպ, առաջին դեպքն է թերթի տասնամյա պատմության մեջ, երբ ընդդեմ թերթի (թերթի խմբագրի, լրագրողի) դատական հայց է ներկայացվում: Այդ իսկ պատճառով կձգտենք դատական գործի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ (թերթի առաջիկա համարներում) լիակատար հրապարակայնություն ապահովել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: