Ս.թ. նոյեմբերի 11-13-ը Կապանում տեղի ունեցավ Սյունիքի մարզի ներդրումային համաժողով, որի ընթացքում ներկայացվել են մարզի ներդրումային հնարավորությունները` մասնավոր ներդնողների եւ ՀՀ-ում դոնորների կողմից ֆինանսավորվող նախագծերի համար: Համաժողովը կազմակերպվել էր Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի եւ Սյունիքի մարզպետարանի կողմից` համագործակցությամբ «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության, «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրերի եւ մարզի քաղաքապետարանների: Համաժողովի մասին` հաջորդ համարում: