01/11/2025

Սյունիքի մարզպետարանը դեռեւս ամիսներ առաջ խնդրել էր Սյունիքի մարզի դատախազության աջակցությունը...

Սյունիքի մարզպետարանը դեռեւս ամիսներ առաջ խնդրել էր Սյունիքի մարզի դատախազության աջակցությունը` մարզի գյուղացիներից վերադարձնելու մոտ 20 մլն դրամի հասնող բարձորակ սերմացուի փոխարժեքը (1կգ-ը` 160 դրամ), որ տրվել էր 2011թ.: Հարցը բազմաթիվ դեպքերում լուծվում է դատարանի միջամտությամբ: Դժվարություններ կան նաեւ 2012թ. հատկացված ցորենի վճարը վերադարձնելու հարցում: Նոյեմբերի 10-ի դրությամբ դեռեւս չէր հավաքվել մոտ 80 մլն դրամ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: