01/11/2025

Վերջին շրջանում Կապանում տարածված լուրերն այն մասին, որ քաղաքապետարանում եւ քաղաքապետարանի ենթակա կառույցներում նախատեսվում են զանգվածային կրճատումներ, չեն համապատասխանում իրականությանը

Ըստ Կապանի քաղաքապետարանի տարածած տեղեկատվության` վերջին շրջանում Կապանում տարածված լուրերն այն մասին, որ քաղաքապետարանում եւ քաղաքապետարանի ենթակա կառույցներում նախատեսվում են զանգվածային կրճատումներ, չեն համապատասխանում իրականությանը: Նման ենթադրության առիթը թերեւս այն է, որ քաղաքապետարանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն երկու ամիս առաջ` հոկտեմբերի 31-ից, մի շարք աշխատողների ծանուցագրով տեղեկացրել է, որ 2014թ. հունվարի 1-ից դադարեցնելու է 2010թ. դեկտեմբերի 15-ից սկսված աշխատանքային հարաբերությունները: Պատճառն այն է, որ քաղաքապետարանը նախատեսում է ստեղծել նոր կառույցներ, որոնցում կընդգրկվեն պայմանագրի ժամկետը չերկարացրած այն աշխատակիցները, ովքեր կանցնեն համապատասխան ատեստավորում: Սույն նախաձեռնությամբ քաղաքապետարանը նպատակ ունի օրենքով սահմանված կարգով առավել արդյունավետ դարձնել իրականացվող աշխատանքը եւ ոչ թե կրճատել առկա հաստիքները:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: