03/14/2026

Մեղրու սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Անատոլի Շադրինն այսուհետ կգլխավորի Գյումրու սահմանապահ ջոկատը

Մեղրու սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Անատոլի Շադրինն այսուհետ կգլխավորի Գյումրու սահմանապահ ջոկատը

Մեղրու սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Անատոլի Շադրինն այսուհետ կգլխավորի Գյումրու սահմանապահ ջոկատը, որն իրականացնում է հայ-թուրքական սահմանի մի հատվածի պահպանությունը: Նա Մեղրու սահմանապահ զորամասը գլխավորում էր 2011թ. ապրիլի 12-ից: Գնդապետին ծառայության նոր վայր ճանապարհելուն էր նվիրված դեկտեմբերի 1-ին Մեղրիում տեղի ունեցած հանդիսությունը, որը վեր ածվեց հայ-ռուսական բարեկամության, մշակութային յուրօրինակ միջոցառման: Հնչեցին ելույթներ, որոնց հեղինակները, ողջերթի խոսք ասելուց զատ, հավաստեցին` Անատոլի Շադրինը ոչ միայն շարունակել է սահմանապահ ջոկատի ու Մեղրու տարածաշրջանի բնակչության սերտ համագործակցությունը, այլեւ բազմապատկել տասնամյակներ շարունակ ստեղծված բարի ավանդույթները:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: