01/10/2025

Թող խաղաղություն եւ լույս իջնի նրա հոգուն

Թող խաղաղություն եւ լույս իջնի նրա հոգուն

ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ

2013թ. դեկտեմբերի 11-ին, կյանքի 58-րդ տարում, մահկանացուն կնքեց Գագիկ Ռոմիկի Աթաջանյանը: Նա երկու անգամ` 1996 եւ 1999 թվականներին ընտրվել էր Կապանի քաղաքապետ եւ դժվարին այդ ժամանակներում արժանապատվորեն ղեկավարել մարզկենտրոնը: Իսկ 2002 եւ 2005 թվականներին Կապանի քաղաքապետի ընտրություններում նրա պարտությունն օրենքի ուժ ստացավ միայն դատարանի` մինչեւ օրս հավատ չներշնչող որոշմամբ:

Գագիկ Աթաջանյանը նկատելի հետք թողեց Կապանում Արցախյան պատերազմի հետեւանքների վերացման ոչ դյուրին գործում:

Նրա պաշտոնավարման օրերում էր` 2001թ. դեկտեմբերի 1-ին, որ Կապանում կազմակերպվեց Սբ Մեսրոպ Մաշտոց նորակառույց տաճարի նավակատիքը, որը հայրապետական ներկայությամբ պատվեց Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին 2-րդը:

Գագիկ Աթաջանյանն անկախության շրջանի կապանյան իրականության ամենանշանավոր դեմքերից էր` օժտված բնական հմայքով, անմիջականությամբ, մարդկանց ոգեւորելու եւ իր հետեւից տանելու ընդունակությամբ: Աչքի էր ընկնում անկեղծությամբ, պարզ ու շիտակ խոսքով, ուղղամտությամբ եւ ազնվությամբ: Եվ այդ ամենի համար մինչեւ կյանքի վերջ վայելում էր հայրենակիցների բացառիկ սերն ու հարգանքը:

«Սյունյաց երկիրը» վշտացած է Գագիկ Աթաջանյանի անժամանակ մահվան կապակցությամբ եւ ցավակցում է նրա հարազատներին ու մերձավորներին:

«ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ»

8DqgLYK056D7uUpc9RQL
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: