01/12/2025

Գորիսում ծեծված աշակերտի առողջական վիճակը վատացել է

Գորիսի N1 ավագ դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի զոհը` նույն դպրոցի տասներորդ դասարանի աշակերտ Կ.Մ.-ն առողջական լուրջ խնդիրներ ունի: Նա դպրոցում վատացել է: Ծնողները տղային Գորիսից տեղափոխել են Երեւան:

Հիշեցնենք, որ Գորիս քաղաքի N1 դպրոցի բակում տեղի էր ունեցել վիճաբանություն դպրոցականներ Հ.Գ.-ի եւ Գ.Շ.-ի միջեւ: Վիճաբանությանը միջամտել է դպրոցի տասներորդ դասարանի աշակերտ Կ.Մ.-ն: Հ.Գ.-ն զանգահարել է իր բարեկամներին: Արդյունքում Հ.Գ.-ի կանչով դպրոց ժամանած անձինք դաժանաբար ծեծել են Կ.Մ.-ին: Ծեծված տղան` Կ.Մ.-ն, մեկ շաբաթ բացակայելուց հետո, միայն երեկ էր դպրոց գնացել:

Ոստիկանության` դեպքի վերաբերյալ երեկ նշանակված հետաքննության նախնական տվյալներով` Կ.Մ.-ին ընդամենը երկու անգամ ապտակել է դպրոց ժամանած Հ.Գ.-ի հորեղբայրը` Ա.Գ.-ն: Ոստիկանությունը չմանրամասնեց, թե ով է Ա.Գ.-ն:

Դպրոցի տնօրենը` Կարինե Մովսիսյանը, ժխտեց, որ իրենց դպրոցում ծեծկռտուք է եղել: Փոխարենը դպրոցի աշակերտները, ովքեր ծեծկռտուքի ժամանակ ցանկացել են պաշտպանել իրենց համադասարանցուն, պատմում են մանրամասներ դեպքի վերաբերյալ: Նրանք կարողացել են նաեւ գաղտնի նկարահանել ծեծկռտուքը:

17 դեկտեմբերի 2013թ.
hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: