01/12/2025

Սյունիքում մեկնարկեց մարզի վեց քաղաքի սեյսմիկ ռիսկի գնահատման «Քաղաքի դիմակայունությունը որպես պետության կայուն զարգացման նախադրյալ» ծրագիրը

Սյունիքում մեկնարկեց մարզի վեց քաղաքի սեյսմիկ ռիսկի գնահատման «Քաղաքի դիմակայունությունը որպես պետության կայուն զարգացման նախադրյալ» ծրագիրը: Այն նպատակաուղղված է հիմնականում հնարավոր երկրաշարժերի դիմակայմանը, նաեւ` դրանց հետեւանքների վերացմանը: Հանրապետությունում նախադեպը չունեցող ծրագիրը մեկնարկել է Սյունիքից` հաշվի առնելով ինչպես երկրաշարժի նկատմամբ մարզի զգայնությունը, այնպես էլ մարզի ռազմավարական նշանակությունը: Իրականցվելիք ծրագրի մեկնարկի առիթով դեկտեմբերի 11-ին Սյունիքի մարզպետարանում կազմակերպվել էր աշխատաժողով, որին մասնակցում էին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչիկ Գրիգորյանը, քաղաքային համայնքների ներկայացուցիչներ: Մեկ տարի տեւողության ծրագիրը մարզում կիրականացվի ԱԻ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ մի շարք այլ միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերով: Ծրագրի դրական արդյունքների դեպքում այն կիրականացվի հանրապետության մյուս մարզերում եւս:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: