01/12/2025

Գորիսի քաղաքապետը հերքում է տեղեկությունն առ այն, որ քաղաքապետարանում ստուգումներ են սկսվել

Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը հերքում է որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկությունն առ այն, որ Գորիսի քաղաքապետարանում ստուգումներ են սկսվել հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարներին հղած դիմումներում տեղ գտած փաստերի հավաստիությունը ճշտելու նպատակով: Քաղաքապետը, սակայն, հաստատեց, որ համայնքի ավագանու դեկտեմբերի 19-ին նշանակված նիստը տեղի չի ունեցել` անհրաժեշտ քվորումի բացակայության պատճառով: Համայնքի 2014թ. բյուջեն քննարկելուց առաջ ավագանու անդամների մի մասը պահանջում է ներկայացնել մանրամասն հաշվետվություն քաղաքապետարանի 2013թ. ֆինանսական գործունեության մասին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: