01/12/2025

«Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի Կապանի մասնաճյուղում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ բանավեճ-քննարկում

«Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի Կապանի մասնաճյուղում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ բանավեճ-քննարկում, որին մասնակցում էին հայոց լեզվի մասնագետներ, ուսանողներ, երիտասարդ ստեղծագործողներ, իրավաբաններ: Կրթօջախի դասախոս Հասմիկ Գրիգորյանը նախ ներկայացրեց ՀՀ «Լեզվի մասին» օրենքի հիմնական դրույթները, ապա այն մեղանչումները, որոնք կատարվում են գրական հայերենի հանդեպ մամուլում, հեռուստատեսությամբ, ընդհանրապես առօրյա կյանքում: Ծավալվեց բանավեճ, որի ընթացքում միջոցառման մասնակիցները նշեցին, որ մասնավորապես գովազդային վահանակներում հանդիպում են բազմաթիվ ոտնձգություններ հայոց լեզվի դեմ: Կարծիք հնչեց, որ 1993 թվականին ընդունված լեզվի մասին օրենքը որոշակիորեն դեկլարատիվ (հռչակագրային) բնույթ է կրում այնքանով, որքանով դրա կիրառման մեխանիզմներն անորոշ են:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: