01/12/2025

Կապանի քաղաքապետին կից քաղաքաշինության, ճարտարապետության, մշակույթի խորհրդի դեկտեմբերի 20-ի նիստի օրակարգում երկու հարց էր

Կապանի քաղաքապետին կից քաղաքաշինության, ճարտարապետության, մշակույթի խորհրդի դեկտեմբերի 20-ի նիստի օրակարգում երկու հարց էր: Նախ` խորհրդի անդամները քննարկեցին ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած անձանց հիշատակը հավերժացնող հուշարձանի համար ներկայացված երկու էսքիզային աշխատանքը: Փակ գաղտնի քվեարկությամբ որոշվեց ներկայացված երկու էսքիզային աշխատանքից ընտրել «Կենաց ծառ» հուշարձանը, որի հեղինակը կապանցի գեղանկարիչ Լորիկ Մինասյանն է: Նիստում քննարկվեց նաեւ «Հին Կապան` Սյունիքի թագավորության մայրաքաղաք. 970-1170» հուշամեդալ ունենալու հարցը, ինչի մասին «Սյունյաց երկիր» թերթում նամակով քաղաքապետին դիմել էր Ռոբերտ Էջանանցին: Առաջարկը հավանության արժանացավ խորհրդի անդամների կողմից: Առաջարկվեց արվեստագետներին երկամսյա ժամկետում ներկայացնել հուշամեդալի էսքիզները:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: