01/12/2025

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013Թ. ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու եւ շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը եւ հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական մրցանակներ շնորհել`

1. Գրականության եւ արվեստի բնագավառում`
3) կերպարվեստի ոլորտում` Աշոտ ԱՎԱԳՅԱՆԻՆ` «Մաշտոց» գեղանկարչական որմնանկարի համար (Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նորակառույց մասնաշենքի գիտաժողովների դահլիճ).

4. Հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառում` Հրաչիկ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ` «Ազատագրական պայքարի ուղիներում» աշխատության համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. դեկտեմբերի 29, Երեւան

ՀՀ նախագահի հրամանագիրը
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալներ Խաչիկ Մայիսի ԱՍՐՅԱՆԻՆ եւ Արսեն Ռոբերտի ՔԱՐԱՄՅԱՆԻՆ պարգեւատրել Մովսես Խորենացու մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. դեկտեմբերի 29, Երեւան

Գնահատանք

Սիսիանը` 2013թ. «Լավագույն քաղաքային մարզական համայնք»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2013թ. դեկտեմբերի 19-ի կարգադրությամբ, հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2004թ. մայիսի 20-ի «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում հանրապետության նախագահի մրցանակներ հիմնելու մասին» կարգադրությունը եւ հաշվի առնելով 2013թ. հանրապետական ստուգատեսի արդյունքները, 2013թ. «Լավագույն քաղաքային մարզական համայնք» մրցանակը (2-րդ տեղ) շնորհվել է Սիսիան քաղաքային համայնքին (քաղաքապետ` Աղասի Հակոբջանյան):

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: