01/12/2025

Փետրվարի 20-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու 2014թ. առաջին նիստը

Փետրվարի 20-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու 2014թ. առաջին նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 12 հարց: Ավագանին հաստատեց Կապան քաղաքային համայնքի 2013թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որի համաձայն` 2013թ. եկամուտը կազմել է 97 տոկոս՝ 1 մլրդ 61 մլն-ի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 1 մլրդ 28 մլն, որը 16,7 տոկոսով (148 մլն դրամ) գերազանցում է 2012թ. ցուցանիշը: Սեփական եկամուտները կատարվել են 91,8 տոկոսով, ինչը 13 տոկոսով բարձր է 2012թ. ցուցանիշից: Հավանության արժանացավ նաեւ Կապան քաղաքային համայնքի 2014թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին առաջարկությունը, ըստ որի՝ 14 մլն 515 հազար դրամ հատկացվեց համայնքային խնդիրների լուծման համար: Նիստի վերջում առաջարկվեց ստեղծել հանրային խորհուրդ, որը կապահովի հանրության կապը քաղաքապետարանի հետ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: