01/12/2025

Արդյո՞ք նոր կառավարությունը կվերանայի սյունիքյան քաղաքականությունը

2014թ. ապրիլի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականն ընդունելու մասին»:

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով եւ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած որոշումը` ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը: Միաժամանակ հանձնարարվել է ՀՀ կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորում:
ՀՀ սահմանադրության նույն հոդվածով սահմանված է նաեւ վարչապետի նշանակման կարգը. ԱԺ պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակվում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձը: ՀՀ նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականից հետո տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

Սյունիքի մարզում ակնկալում են, որ նոր կառավարությունը կվերանայի նախորդ կառավարության սյունիքյան քաղաքականությունը: Իսկ նախորդ կառավարությունը մարզը կանգնեցրել է մի շարք մարտահրավերների ու սպառնալիքների առջեւ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: