01/12/2025

Ապրիլի 15-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու հերթական նիստ

Ապրիլի 15-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու հերթական նիստ, որը վարեց քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Օրակարգում ընդգրկված էր 14 հարց: Նիստի ընթացքում փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին նախկինում ընդունված մի քանի որոշումներում: Համայնքի սեփականություն հանդիսացող 488 հենասյուն 3 տարով վարձակալության տրամադրվեց «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ին` մեկ հենասյան համար ամսական սահմանելով 260 դրամ վարձավճար: Հաստատվեցին համայնքի ղեկավարին կից համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների` հանրային խորհուրդ, գեղարվեստական խորհուրդ եւ երիտասարդական խորհուրդ, քանակը, անվանումներն ու ձեւավորման կարգը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: