Մայիսի 7-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի ունեցավ 2013-2014 թվականների մրցաշրջանի ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Պատվավոր մրցանակը վիճարկեցին Երեւանի «Փյունիկն» ու Կապանի «Գանձասարը»: Կապանի թիմի համար դա միակ հնարավորությունն էր դուրս գալու եվրոպական մրցասպարեզ: Բացի այդ Կապանի «Գանձասարը» առաջին անգամ էր դուրս եկել գավաթի խաղարկության եզրափակիչ: Ցավոք, միակ բանը, որը հաջողվեց «Գանձասարին», հաշվի տարբերությունը կրճատելն էր: «Փյունիկը» հաղթեց 2-1 հաշվով եւ տիրացավ գավաթին:

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































