01/12/2025

ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն այցելեց Կապան

Մայիսի 3-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն այցելեց Կապանի քաղաքապետարան եւ հանդիպեց քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ: Դեսպանը ծանոթացավ արդեն մի քանի ամիս գործող` քաղաքացիների սպասարկման մեկ պատուհանի սկզբունքին, որն իրականացվել է «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ: Քաղաքապետը տեղեկացրեց, որ մեկ տարվա ընթացքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ քաղաքում իրականացվել է չորս ծրագիր եւ մեկը դեռ պիտի իրականացվի (էլեկտրոնային գրադարանի ստեղծում):

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: