01/12/2025

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը մայիսի 5-ին հանդիպեց Կապանի թիվ 9 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների հետ

Վերջիններիս նախաձեռնությամբ մայիսի 1-ին Կապանում կազմակերպվել էր բողոքի ակցիա` ընդդեմ քաղաքի թիվ 6 ավտոբուսային երթուղու ուղեվարձի թանկացման: Դպրոցականները ներկայացրին իրենց մտահոգությունը՝ նշելով, որ ուղեվարձի թանկացման դեպքում սոցիալական ծանր պայմաններում ապրող իրենց ընկերները չեն կարող հաճախել դպրոց: Քաղաքապետը տեղեկացրեց, որ երթուղին սպասարկող «Լավ ընկեր» ՍՊԸ տնօրինությունը, ընդառաջելով մարզային եւ քաղաքային իշխանությունների առաջարկին, մինչեւ ուսումնական տարվա վերջը` հունիսի 5-ը, աշակերտների եւ ուսանողների համար թիվ 6 ավտոբուսային երթուղու ուղեվարձը կթողնի անփոփոխ` 50 դրամ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: