01/12/2025

Մայիսի 26-ից նոր արագաչափ սարքեր` միջպետական նշանակության ավտոճանապարհներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում  եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2014 թվականի մայիսի 26-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝

1. Մ-2 «Երեւան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 300.2-րդ կմ (Կապան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

2. Մ-4 «Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 16.5-րդ կմ` 1 արագաչափ՝ Երեւան-Սեւան ուղղությամբ, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,

3. Մ-4 «Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 40.55-րդ կմ` 1 արագաչափ՝ Երեւան-Սեւան ուղղությամբ, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,

4. Մ-10 «Սեւան-Մարտունի-Գետափ» միջպետական նշանակության ավտոճանապարհի 59.75-րդ կմ (Լիճք գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղությունով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

5. Մ-11 «Մարտունի-Վարդենիս-Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 37.1-րդ կմ (Վարդենիս քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղությունով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

6. Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Երեւանյան խճուղի` 1 արագաչափ՝ երկու ուղղությունով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

7. Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Տերյան փողոց` 1 արագաչափ՝ երկու ուղղությունով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները

www.police.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: