01/12/2025

Կապանի քաղաքապետին կից կգործի հանրային խորհուրդ

Կապանի քաղաքապետին կից ստեղծվեց հանրային խորհուրդ, ինչը ներառված է  եղել քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի նախընտրական ծրագրում: Մայիսի 20-ի եւ 21-ի նիստերի ընթացքում ստեղծվեց խորհուրդը՝ բաղկացած 21 անդամից, եւ ընտրվեց խորհրդի նախագահ: Քաղաքապետի խոսքով, Կապանում հանրային խորհուրդ ունենալու պահանջը կա, ինչը կնպաստի ժողովրդավարական համակարգի զարգացմանը,  հասարակական վերահսկողության իրականացմանը, ՏԻՄ-երի ու բնակչության միջեւ փոխադարձ վստահության ձեւավորմանը: Նիստի մասնակիցները եւս կարեւորեցին խորհրդի ստեղծումը, քանի որ այն առաջին հերթին կաջակցի համայնքի ղեկավարին՝ լուծումներ տալու քաղաքին վերաբերող հանրային հնչեղություն ստացած հարցերին:  Նորաստեղծ հանրային խորհրդի կազմը, ինչպեսեւ սպասվում էր, ձեւավորվեց քաղաքում գործող հկ եւ տարբեր ոլորտների ներկայացուցիչներից, իսկ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին որոշվեց ընդգրկել խորհրդի ոչ մշտական կազմում՝ առանց ձայնի իրավունքի: Խորհրդի նախագահ ընտրվեց Ռուդիկ Գրիգորյանը: Կապանի քաղաքապետին կից հանրային խորհուրդը առաջիկայում կհաստատի իր կանոնադրությունը:

kapan.am
22.05.2014թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: